Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ է սպառնում Եվրոպային, եթե ՍՄՆ-ը դուրս գա ՆԱՏՕ-ից

Ի՞նչ է սպառնում Եվրոպային, եթե ՍՄՆ-ը դուրս գա ՆԱՏՕ-ից
25.05.2019 | 15:13

Ռազմական փորձագետները հաշվել են՝ ի՞նչ գին կունենա Եվրոպայի համար ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և ի՞նչ հետևանքներ կունենա Ռուսաստանի հետ կոնֆլիկտում՝ գրում է Յանիկ Վիգետը Tages-Anzeiger-ում: Դա միայն մտքի խաղ է, սակայն, ինչ-որ ժամանակ կարող է իրականություն դառնալ: ԱՄՆ-ը կարող է իրականություն դարձնել իր սպառնալիքը և 2021-ին հեռանալ ՆԱՏՕ-ից, ամերիկյան բոլոր զորքերը հանել Եվրոպայից ու այլ տարածքներից, հետ կանչել հրամանատարական կազմին: Ի՞նչ կկատարվի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Այս հարցը մանրազնին ուսումնասիրել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը (IISS) և հիմա նախազգուշացնում է լուրջ հետևանքների մասին: Որքան կարևոր է ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի համար, ցույց են տալիս բացարձակ թվերը՝ նրանց ռազմական ծախսերը 600 միլիարդ դոլար են: Եվրոպական բոլոր պետություններն ու Կանադան պաշտպանության վրա ծախսում են այդ գումարի կեսը: ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի երկու երրորդն է փակում: ՆԱՏՕ-ի բյուջե ԱՄՆ-ը նաև ամենամեծ ներդրումն է անում՝ 2 միլիարդ դոլար: Այդ պատճառով ամերիկացիների ալյանսից դուրս գալը եվրոպացիների վրա շատ թանկ կնստի: Ռազմական առաջին սցենարով՝ ՆԱՏՕ-ն ստիպված է պաշտպանել միջազգային ծովային ուղիները, որ կենսականորեն անհրաժեշտ են եվրոպական տնտեսությանը: Ուստի պետք է փոխարինում գտնի ԱՄՆ-ի ռազմանավերին ու ինքնաթիռներին: Ուսումնասիրության արդյունքներով՝ 110 միլիարդ դոլար է պետք այդ նպատակով: Երկրորդ սցենարը կարող է ավելի թանկ նստել՝ ՆԱՏՕ-ի անդամ արևելաեվրոպական երկրներից մեկի վրա Ռուսաստանի հարձակումից հետո կսկսվի ցամաքային պատերազմ: Ռուսաստանին հակադարձելու համար ՆԱՏՕ-ն պիտի ձեռքբերի Patriot հակահրթիռային համակարգեր, ծանր տանկեր, ռազմանավեր, կործանիչ ինքնաթիռներ: Ենթադրվող ծախսերը 288-357 միլիարդ դոլար: ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը կունենա ոչ միայն ֆինանսական, այլև ռազմական հետևանքներ: Ալյանսը մեկ հարվածով խիստ կթուլանա և ստիպված կլինի վերստեղծել հրամանատարական կառույցները, հավաքագրել ու ուսուցանել ավելի շատ զինվորների, ավելի շատ զենք ու զինամթերք արտադրել: IISS-ը գտնում է, որ վերաֆինանսավորումն ու զինուժի մեծացումը 20 տարի կպահանջի: Այս պահին ԱՄՆ-ինն է ՆԱՏՕ-ի զինված ուժերի 40%-ը: ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում ալյանսը կկորցնի 1,3 միլիոն զինվոր: Ընդհանուր թվով ՆԱՏՕ-ն ունի 3 միլիոն զինվոր: Վերականգնելու համար զինվորների թիվը և արդյունավետությունը՝ ՆԱՏՕ-ի մնացած երկրներին երկու տասնամյակ կպահանջվի: Դա չափազանց երկար ժամանակ է, եթե իրոք Ռուսաստանի հետ առճակատում լինի:
Յանիկ Վիգետ, Tages anzeiger


Հ.Գ. Եթե ԱՄՆ-ը իրոք դուրս գա ՆԱՏՕ-ից, Եվրոպան կանգնում է ընտրության առաջ՝ վերականգնել ու կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ ու վերացնել ռազմական սպառնալիքի հնարավորությունը, կամ՝ սպառազինության մրցավազքի մեջ մտնել միայնակ: Ժամանակը չէ՞, որ անկախ ԱՄՆ-ի մտադրություններից, ԵՄ-ն մտածի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ու մայրցամաքում խաղաղություն ու կայունություն հաստատելու մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ